• Wed. May 15th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Հոկտեմբերին անկանխիկ գործարք է կատարել շուրջ 50 000 կենսաթոշակառու

ByEditor

Nov 30, 2022

Կենսաթոշակի եւ նպաստի 10% հետվճարի ծրագրի շրջանակում հոկտեմբեր ամսին անկանխիկ գործարք է կատարել շուրջ 50,000 կենսաթոշակառու եւ նպաստառու:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ նրանք կատարած գործարքների դիմաց ստացել են, ընդհանուր առմամբ, շուրջ 168 մլն դրամ հետվճար։

Ծրագրին միացած քաղաքացիները նախորդ ամսվա ընթացքում իրականացրել են ավելի քան 1,8 մլրդ դրամի անկանխիկ շրջանառություն։

10% հետվճարի ծրագրի գործընկեր բանկերն են՝ ՎՏԲ Հայաստան բանկ, Արդշինբանկ, Հայբիզնեսբանկ, Ակբա բանկ։ Այս բանկերի քարտապանները ՀՀ տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով գործարքներ կատարելու դեպքում հաջորդ ամիս կստանան հետվճար՝ կատարած գործարքների հանրագումարի 10 %-ի չափով, բայց ոչ ավելի քան 5,000 դրամը։

Հետվճարը գործում է նաեւ կոմունալ վճարումների դեպքում․ մեխանիզմը վերաբերում է ոչ միայն քարտը թողարկած բանկոմատների, այլեւ բանկի էլեկտրոնային (մոբայլ բանկինգ) հավելվածի միջոցով կատարված կոմունալ վճարումներին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *